Լուրեր

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում

Մայիսի 4-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները և փոփոխությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում և կքննվի 5 դատավորի կազմով:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Նախաձեռնության հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի որոշումը, որը վաղուց է կայացվել: Առաջին ընթերցման ժամանակ նախաձեռնությունը մանրամասն ուսումնասիրվել է, աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկներ»,-նշեց պատգամավորը և հորդորեց կողմ քվեարկել:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել