ԼուրերԿարևոր

Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել