ԱշխարհԼուրեր

Իրաքում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը

Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող միավորումներից մեկի պարագլխին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ձերբակալված Աբու Ալի ալ-Ջամիլին երկար ժամանակ հետախուզման մեջ է գտնվել, նրան մեղադրում էին ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:

Նա մեծ դերակատարում է ունեցել ԻՊ զինված ջոկատների կազմավորման գործում:

Իրաքի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ալ-Ջամիլին արդեն խոստովանել է մի քանի տասնյակ ահաբեկչություններ կազմակերպելու փաստը, այդ թվում և՝ իրավապահների դեմ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել