ԼուրերՏեսանյութ

Սպանության փորձ՝ Երևանի Վերֆելի փողոցում (տեսանյութ)

Ապրիլի 10-ին՝ ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Իրավապահները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։

Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։

Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող ծավալուն միջոցառումները արդյունք տվեցին ապրիլի 29-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։

Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել