1ԳլխավորԼուրեր

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1543։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել