ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Փոքր տղայիս անունը եղբայրն է ընտրել». Քրիստինան ̀ ծննդյան օրվա, փոխված առօրյայի և կրկին աշխատանքի վերադառնալու մասին

Նարեկ Բավեյանի կինը ̀ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանն այսօր նշում է ծննդյան օրը: Տոնական օրը համընկել է փոքր որդու 40 օրականի հետ և առավոտյան ընտանիքն արդեն եռուզեռի մեջ էր.«Կեսգիշերին Նարեկն անակնկալ կերպով շնորհավորեց, այսօր սպասում ենք մեր ամենամտերիմ մարդկանց, իսկ արդեն երեկոյան ինձ կրկին անակնկալ է սպասվում և Նարեկը խնդրել է, որպեսզի փոքրին էլ վերցնենք: Սա նրա առաջին երկար ճանապարհորդությունն է լինելու: Ես իհարկե մոտավորապես կռահում եմ, որ իմ սիրելի վայրերից մեկն ենք գնալու»,-365news.am-ի հետ զրույցում պատմեց Քրիստինան:

Այն հարցին ̀ արդյոք Նարեկը սիրում է անակնալ տարբերակով շնորհավորել Քրիստինային, թե երբեմն նաև խորհրդակցում է նվերի ընտրության հարցում. «Նարեկը ինքը չի սիրում անակնալներ, չնայած վերջերս նրա համար այնքան լավ անակնալներ եմ արել, որ կարծես թե վերաբերմունքը փոխել է այդ հարցի շուրջ: Նա փորձում է խորհրդակցել ընտրության հարցնում, իհարկե խոսքը վերաբերվում է ավելի գլոբալ բաների»: 

Մարտի 3-ին ծնվել է Քրիստինայի և Նարեկի երկրորդ որդին, ում անվանակոչել են Ռոբերտ.«Ոչ մեկի պատվին չենք դրել, եղբայրն է ընտրել անունը: Ասաց, ես ուզում եմ իմ եղբոր անունը լինի Ռոբերտ, իսկ եթե քույրիկ լինի, ուզում եմ լինի Մարիա: Մենք էլ երկար չմտածեցինք, քանի որ մեզ էլ դուր եկավ այդ անունը:Հիմա մի քիչ խառնաշփոթի մեջ եմ, քանի որ դեռ փորձում ենք իրար սովորել և սա ամենաբարդ ընթացքն է, իսկ իմ բալիկները ամենահանգիստ երեխաներից չեն: Նրանք լավ խնամք են պահանջում, չնայած փոքրս բավականին հանգիստ է ի տարբերություն մեծիս: Կապվածությունը փոքրի իմ հետ շատ է, ամեն ինչով ես եմ զբաղվում, բայց Նարեկի մայրն էլ ինձ շատ է օգնում, Նարեկն էլ իր հերթին ինչով կարողանում է աջակցում է»:

Պարուհու համար հուզիզ և հիշարժան էր մեծ տղայի հանդիպումը եղբոր հետ.«Մեծս ի զարմանս ինձ շատ խնամքով է վերաբերվում եղբորը, ընդհանրապես ոչ մի խանդ չկա: Շատ սիրում է ամեն ինչ կիսվել եղբոր հետ, անգամ ասում է ̀ իհարկե առաջինը դու իմ մաման ես, բայց ես գիտեմ, որ դու իրա մաման էլ ես դու պետքա իրան էլ սիրես»:  

Քրիստինան շուտով անցնելու է աշխատանքային ակտիվ եռուզեռին և հիմա պետք է համատեղի նաև երեխայի խնամքը. «Ելնելով նրանից,  որ փոքրս շատ կապված է ինձ հետ, սկզբում կդասավանդեմ, բայց երեխայիս ծնվելուց տասներեք օր անց օպերա էի գնացել: Խառնաշփոթ է լինելու իմ կյանքում մեծ, բայց փորձելու եմ այդ ամենից պատվով դուրս գալ»:  

Նյութը̀ Սիրանուշ Գրիգորյանի 

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել