ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

Իվետա Մուկուչյանի արցունքները, Գրիշա Աղախանյանի հետ դուետը. ինչ է կատարվել երգչուհու մենահամերգին

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի մենահամերգը, որը նվիրած էր Մայրության և գեղեցկության տոնին:
Մինչ բեմ բարձրանալը՝ երգչուհին հետնաբեմում շարունակում էր փորձել և դաշնամուրի ուղեկցությամբ կատարեց «Մարտիկի երգը»:

«Այս երգը կատարելուց այլևս չեմ կարողանում զսպել արցունքներս»,- խոստովանեց Իվետան:

365news.am-ներկա է եղել համերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Արդեն բեմում լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի համար երգը կատարելիս Իվետան արտասվեց և ստիպեց հուզվել ամբողջ դահլիճին:

Համերգային ծրագրի ընթացքում անակնկալներից մեկն էլ իր և Գրիշա Աղախանյանի դուետն էր, նրանք կատարեցին Էլվինա Մակարյանի «Առանց քեզ չկա գարուն» հայտնի ստեղծագործությունը: Երգացանկում էր նաև Էլվինայի «Յարո ջան»-ը:

Երգչուհու հետ բեմում պարում էին «Ամարաս» պարային համույթի աղջիկները, գեղարվեստական ղեկավարն է Վիկա Մարտիրոսյանը: Ի դեպ, Իվետան հասցրեց մի քանի անգամ զգեստափոխվել 🙂

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի



Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել