ԺամանցԼուրերԿարևորՇոու Բիզնես

«Սիրուշոն ասաց՝ ամեն ինչ կանեմ, որպեսզի դու երգես, իսկ Անդրեի հետ այդ դեպքից հետո էլ չեմ խոսում». Շպրոտն առաջին անգամ փակագծեր է բացում

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպրոտը, գրեթե, միշտ սկանդալների և քննարկումների կիզակետում է: Երգչուհին որոշել է, որ մի շարք հարցերի պետք է վերջանկան պատասխան տա և անդրադառնա վերջին անգամ, 365news.am-ն այն ներկայացնում է ամբողջությամբ. «Ինձ հայհոյում եք, երբ ես խոսում եմ փողից, երբ ես հագնվում եմ ոչ այնպես, ինչպես դուք եք ուզում, ինձ խրատում եք, ասում եք, որ անկապ խոսում եմ, երբ պնդում եմ, որ Հայաստանը հարուստ երկիր է:

Ամենավերջին հայհոյանքներն եք գրում և ասում, որ ձայնս տաք տեղից է գալիս: Ես ունեմ այս ամենի պատասխանները և կասեմ, թե ինչու եմ լքել Հայաստանը: Առաջին պատճառներից մեկն այն էր, որ ես՝ որպես արտիստ ինձ գնահատված չէի զգում, ինչպես նաև նկատում էի շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից անարդարություն: Վերջին տարիներին ես ունեի հաջողություններ, Անդրեի հետ մասնակցեցի «Եվրատեսիլին», Հանրային հեռուստաընկերությամբ հաղորդումներ էի վարում, նկարահանվում ֆիլմերում, բայց, միևնույն է, ես չէի ստանում մրցանակներ: Միշտ նեղվում էի՝ ինչո՞ւ էին միշտ մրցանակները ստանում նույն մարդիկ և ինչի՞ ինձ չեն խրախուսում»:

2006 թվականին երբ երգիչ Անդրեն գնաց «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որպես բեք-վոկալ ներկայացել է Շպրոտը: Երգչուհին նոր մանրամասներ է պատմում, թե ինչ է տեղի ունեցել Անդրեի և վերջինիս քրոջ՝ Անուշի միջև. «Անդրեն և նրա քույրն ինձ առաջարկեցին մասնակցել, երբ գնացինք Հունաստան և Անդրեն իր թիմի հետ որոշեց, որ իմ փոխարեն ուրիշ երգչուհի պետք է երգի: Իմ սիրտը շատ կոտրվեց և ես չէի ուզում վերադառնալ Հայաստան: Այդ ժամանակ Սիրուշոն խառնվեց, և նա ինձ շատ օգնեց: Եթե չլիներ Սիրուշոն, շատ հավանական է, որ ես չերգեի բեք-վոկալ և ես շնորհակալ եմ նրան: Շատ բաներ կան կուտակված, որոնց մասին դուք չգիտեք: Ես երկար տարիներ Անդրեի հետ չեմ խոսել սրա պատճառով և ես չեմ ցանկանա որ որևէ արտիստ նման ապրումներ ունենա: Պատկերացրեք՝ ձեզ հրավիրում են երգելու և առանց ինձ զգուշացնելու որոշվել էր, որ ես չեմ երգելու: Երբ Սիրուշոն տեսավ իմ հոգեվիճակն, ասաց՝ ամեն ինչ կանեմ, որպեսզի դու երգես, չնայած այն մարդը, ով իմ փոխարեն պետք է երգեր, շատ հարազատ էր նրան»:

Երգչուհին նաև պատմել է իր հանդեպ ժողովրդի ատելության մասին, թե ինչու հասարակությունը չէր ընդունում նրա ոճը. «Իմ հագուկապն անընդունելի էր հասարակության կողմից, բայց պատկերացրեք երբ ինտերնետում կարդում ես՝ սրա վրա բենզին պետք է լցնենք և հրապարակում վառենք, ես չուզեցի ապրեմ այդ հասարակության մեջ: Ինձ համար դժվար էր, երբ իջնում էի մեր բակ, իսկ պատերի վրա հայհոյանքներ էին գրված»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել