ԼուրերԿարևոր

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են: Որոնումները կշարունակվեն վաղը Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել