
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն տվել։
Նա ստիպված է եղել նստել բազմոցին, ինչը դիվանագիտության մեջ համարվում է ցածր աստիճան։ ԵԽ պատգամավորները սա պատահականություն չեն համարում: