ԱշխարհԼուրեր

Ավստրալիայում կինը մահացել է Pfizer-ի պատվաստումից մի քանի ժամ անց

Ավստրալիայում տարեց կինը մահացել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի ներարկումից մի քանի ժամ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Sky New Australia հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ 82-ամյա կինը մահացել է ավստրալական Կվինսլենդի նահանգի տարեցների տանը COVID-19-ի դեմ պատվաստում ստանալուց հետո: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, առայժմ պարզ չէ, թե մահը արդյոք վրա է հասել պատվաստման պատճառով:

Ճշտվում է, որ կինն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ թոքերի հիվանդություն: Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 5-ի դրությամբ Ավստրալիայում մոտավորապես 855 հազար պատվաստում է արվել Pfizer և AstraZeneca պատվաստանյութերով: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրում օգտագործման համար հավանություն էր տվել AstraZeneca և Pfizer դեղագործական ընկերությունների պատվաստանյութերին: Վերջինից Ավստրալիան 2021 թվականին կստանա պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել