
Ֆրանսիական «France 24» լրատվական կայքը ռեպորտաժ է պատրաստել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին, ինչպես նաև այն մասին, թե պատերազմից հետո առաջացած խնդիրներն Արցախի բնակիչներն ինչպես են հաղթահարում:
«France 24» լրատվական կայքի լրագրողները ևս մեկ անգամ խոսում են պատերազմում թուրքական ուժերի մասնակցության մասին՝ նշելով, որ Թուրքիան առաջնորդվում է «Մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսությամբ, ուստի՝ ամբողջ պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակին աջակցություն էր ցուցաբերել, ինչպես նաև ռազմադաշտ էր բերել սիրիացի վարձկաններ:
Ռեպորտաժում խոսվում է նաև կոնֆլիկտում ռուսական կողմի դերի մասին՝ շեշտելով, որ Մոսկվան 5 տարի ժամկետով 2000 խաղաղապահներ է բերել Արցախ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով ու այս համատեքստում էլ Արցախի բնակիչները վստահ են, որ այս պահին Ռուսաստանն է Արցախում անվտանգության երաշխավորը:
Նյութում որոշակիորեն անդրադարձ է կատարվում նաև ներհայաստանյան քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ այսօր ՀՀ վարչապետն առերեսվել է հազարավոր քաղաքացիների ճնշմանն ու փորձում է պահել իր իշխանությունը:
Արցախի բնակիչները վստահաբար ասում են, որ պատերազմով, թե առանց պատերազմ պետք է վերադարձնեն այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի ձեռքում են:
Մանրամասները՝ տեսանյութում: