1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Աշխարհը կառուցված է բալանսի վրա, չհետևելով դրան, կունենանք արնահոսող կոնֆլիկտ․ Նահապետյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ռուսական ԶԼՄ-ների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երկրորդ նախագահի հայտարարությանը, նշեց, որ 2018 թվականին իրենք իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել են, որ խաղաղություն կարող է լինել մի քանի հավասար պայմանների դեպքում։ Առաջինը, որ Արցախյան խնդրի լուծումը լինի արդարացի, երկրորդ՝ այդ արդարացի լուծումը բխի կոնֆլիկտի կողմերի շահերից, և երրորդ՝ այն չոտնահարի աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերը։

«Մեր նշած պայմաններից որևէ մեկը չբավարարելու դեպքում կողմերից մեկը միշտ կգտնի տարբերակ խաղաղությունը խախտելու համար։ Օբյեկտիվորեն խաղաղությունը չի կարող պահպանվել, եթե դա ձեռք չի տալիս կամ կոնֆլիկտող կողմերից մեկին, կամ աշխարհաքաղաքական կենտրոններին»,- ընդգծեց Նահապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխարհը կառուցված է բալանսի վրա ու, եթե մենք հաշվի չենք առնում այդ բալանսն, ապա լուծում չի լինելու, փոխարենը լինելու է արնահոսող կոնֆլիկտ։

Հարցին՝ արդյո՞ք երկրորդ նախագահի խոսքում ռևանշիզմի տարրեր նկատվում են, Նահապետյանը պատասխանեց․ «Այսօր այդ բառը որոշները խիստ դրական կոնտեքստում են օգտագործում, որոշներն էլ՝ խիստ բացասական, ուստի՝ այդ բառի իմաստը որպես այդպիսին չեմ հասկանում։ Եթե մարդու իրավունքները, սուբյեկտի ու ժողովրդի իրավունքները վերականգնելը ռևանշիզմ է, ապա իրենց իրավունքները խախտված սուբյեկտները ռևանշիզմի իրավունք ունեն, բայց եթե ռևանշիզմ ասելով նկատի են ունենում գնալ, Բաքուն գրավելը, ապա ես չեմ պատկերացնում, որ այդ նպատակի շուրջ հնարավոր է ժողովրդին համախմբել»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close