ԼուրերԿարևորԿարծիք

Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանում գտնվող առանձնատունը չի ապամոնտաժվի

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։ Այս մասին հայտարարություն էր տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Օրեր առաջ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանը 365news.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ 1901․5 մետր նիշից ներքև գտնվող բոլոր ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն։

Մենք հարցում էինք ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ պարզելու՝ արդյո՞ք ապամոնտաժման ենթակա կառույցների շարքում է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանապետին պատկանող առանձնատունը զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է։

Ի պատասխան մեր հարցման՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող Հեղուշ Գալստյանին պատկանող կառուցապատման իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված շենք-շինությունները, այդ թվում՝ առանձնատունը գտնվում են ծովի մակերևույթից 1905 մ բացարձակ նիշից բարձր տարածքներում։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել