Լուրեր

Ձեզնից սպասումները մեծ են. Փաշինյանը դիվանագետներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ՝ նշելով, որ դիվանագետների աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված Հայաստանի ապագա նվաճումները միջազգային ասպարեզում։

«Հարգելի դիվանագետներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։

Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: 

Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել