1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Նրանք այսօր ոչ այլ ինչ են, քան նախկինների սպասարկուներ. Հմայակ Հովհաննիսյանն՝ ընդդիմության մասին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցում էր Սաշիկ Սարգսյանը։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ ակնկալիքով է եկել հանրահավաքի, նա պատասխանել է. «Ապիկար իշխանության հրաժարականի ակնկալիքով»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արել փետրվարի 20-ին միանալ պայքարին։

Վերոհիշյալ անձանց նկատմամբ վերաբերմունքը հանրության կողմից միանշանակ չէ, իրենք Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին բազմիցս քննադատվել են ժողովրդի կողմից և 2018 թվականի հեղափոխության պատճառներից մեկն էլ իրենց գործունեությունն է եղել։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ընդդիմությունը հավատ է ներշնչում մասնակիցների այս կազմով։

365news.am-ը հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ։

Հարցին՝ արդյո՞ք այն քաղաքացիները, որոնք դեռ չեն կողմնորոշվել մասնակցել հանրահավաքների, հավատով կլցվեն՝ տեսնելով Սաշիկ Սարգսյանին մասնակիցների շարքերում, քաղաքագետը պատասխանեց․ «Ես մի ելույթ եմ ունեցել, որը վերնագրված էր «Վազգեն Մանուկյանի ետևում երևում են նախկինների ժանիքներն ու ականջները», այն ժամանակ դա մի գնահատական էր, որը ես տվեցի, և որին ոմանք չէին հավատում, բայց հիմա դա այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ փաստարկներ հարկավոր չեն: Ինչի՞ մասին է խոսքը, եթե փախուստի մեջ գտնվող Լիսկան հանրահավաքի կոչ է անում, ուրեմն՝ Սաշիկ Սարգսյանն էլ կարող է մասնակցել»։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ հանրահավաքի մասնակիցները ոչ այլ ինչ են, քան նախկինների սպասարկուներ։

Քաղաքագետը նաև հավելեց. «Սերժ Սարգսյանի լկտիությունը սահմաններ չունի, նա ոչ մի արժանիք չունի այս երկրի առաջ, իսկ այսօր լկտիաբար դուրս է եկել և եղբորն էլ ուղարկում է հանրահավաքի»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close