ԼուրերԿարևոր

Օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել