ԱշխարհԼուրեր

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաների է պատրաստվում Նիկա Մելիային ձերբակալելուց հետո

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիաների են պատրաստվում «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային ձերբակալելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մելիան, որը գլխավորում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը, ձերբակալվել է, ոստիկանությունը պղպեղագազ է կիրառել կուսակցության գրասենյակի շենքում:

«Բողոքի ակցիաներ կսկսվեն, և դրանք կտևեն այնքան ժամանակ, մինչև որ մենք արդյունքի՝ նոր ընտրությունների հասնենք»,-լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Մեծ խայտառակությամբ երկրում կհաստատվի Իվանիշվիլի-Ղարիբաշվիլի զավեշտական դիկտատուրան: Ոտքի կանգնեք ձեր երեխաների ապագայի համար»,-իր հերթին հայտարարել է ընդդիմադիր, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել