ԱշխարհԼուրեր

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 11 823 դեպք

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածներիւ թիվն աճել է 11 823-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 8-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 189 153-ի, փետրվարի 23-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ՝ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,3 տոկոս:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 12 956-ով:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր արդեն ապաքինվել է 3 739 344 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչև 89,3 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 417-ով՝ մեկ օր առաջվա 337-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 84 047 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մեծացել է մինչև 2,01 տոկոս, հետևում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել