ԱշխարհԼուրեր

Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել ձմռան սկզբից ի վեր

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքի գլխավոր օդերևութաբանական կայանում փետրվարի 23-ին ժամը 07:00-ի դրությամբ իջել էր մինչև մինուս 21,1 աստիճան: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անցած գիշերն ամենացուրտն է եղել Մոսկվայում այս ձմռան սկսվելուց ի վեր»,-ասել է օդերևութաբանական բյուրոյի ներկայացուցիչը:

Նա հիշեցրել է, որ մայրաքաղաքում 2020-2021 թվականների ձմռանը նախորդ ջերմաստիճանային նվազագույնը գրանցվել է հունվարի 18-ին (մինուս 23,6 աստիճան): Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենացուրտը Մոսկվայում գրանցվել է 1945 թվականին (մինուս 30,5 աստիճան), ճշտել են օդերևութաբանական բյուրոյում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անսովոր ցրտերի պատճառով մայրաքաղաքում մինչև փետրվարի 23-ը ժամը 10:00-ն գործում է եղանային վտանգավորության նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, Մոսկվայի տարածաշրջանն սպասում է մինուս 20 աստիճանից ցածր ևս մեկ սառնամանիքային գիշեր, իսկ հինգշաբթի օրվանից՝ փետրվարի 25-ից, եղանակը կսկսի կտրուկ տաքանալ:

Լույս փետրվարի 26-ի գիշերը Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղ-տեղ սպասվում է մինչև պլյուս 5 աստիճան:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել