ԼուրերԿարևոր

Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին. Քաղավիացիայի կոմիտեն՝ Boeing 737 տիպի օդանավի առևանգման լուրերի մասին

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել