ԱշխարհԼուրեր

Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրում կասկածելի ոչ մի բան չկա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջև փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն է, և, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե կարդանք (համաձայնագրի) հավելվածը, ապա (հասկանալի Է դառնում), որ դրանում կասկածելի ոչ մի բան չկա»,- մեջբերում է նախարարի խոսքը Tasnim գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «եթե Մեջլիսի ընկերներն ուսումնասիրեին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաձնարարականները, ապա նրանց անհարկի պահվածքը տեղ չէԷր գտնի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջը համաձայնության Է եկել (ԻԱԷԿ-ի ղեկավար) Ալի Աքբար Սալեհին, հաջողություն է»,- հավելել է նա:

Փետրվարի 22-ին Մեջլիսի ազգային անվտանգության հարցերի կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարել է, թե ՄԱԳԱՏԷ-ի և ԻԱԷԿ-ի միջև փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործաքի մասին ընդունված օրենքին:

Համաձայնությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն չի ունենա Իրանի միջուկային օբյեկների խցերի մուտքի հնարավորություն, սակայն այդ տվյալները երեք ամիս կպահպանվեն ի դեպս ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման: Եթե Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջակային գործարք, ապա խցերի ամբողջ տեղեատվությունը կջնջվի:

2020 թականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել Մեջլիսի՝ ավելի վաղ ընդունված օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում է մեծացնել ուրանի հարստացման մակարդակը: Խորհրդարանը կառավարությանը երկու ամիս է տվել (մինչև փետրվարի 23-ը) ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության կատարումից հրաժարման համար, եթե միջուկային գործարքի մնացած մասնակիցները չվերադառնան իրենց պարտավորությունների լրիվ կատարմանը: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներառված միջոցները կօգնեն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել