Լուրեր

«Բալասան» ծրագրի մասնակիցները այցելել են վիրավորում ստացած զինվորներին

Օրերս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն այցելել են Հայաստանի «Կարմիր խաչ» ընկերության «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որտեղ բուժում են ստանում 2020 թ. արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը և բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը: Այցի ընթացքում Մ. Գրիգորյանը կարդացել է Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի բանաստեղծություններից, իսկ Էդուարդ Զորիկյանի կատարմամբ հնչել են իր հեղինակային երգերը: Արվեստագետները պատմել են նաև դրվագներ իրենց ստեղծագործական կյանքից:

Հիշեցնենք, որ «Բալասան» խորագրով գրադարանի հեղինակային ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Ապաքինող մշակույթ» ծրագրի շրջանակում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել