1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Մանուկյանը փորձում է պայքարել ընդդիմադիր դաշտի լիդերության համար․ Բաղդասարյան

«Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակը դարձնում է իր շտաբը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ինքն անձամբ ամեն օր, գոնե, երկու ժամ (17։00-19։00) կլինի հրապարակում ու կհանդիպի քաղաքացիներին։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն, անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի «ակտիվացմանը», նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունից հետո, որ ինքը վերադառնում է քաղաքականություն, ակնհայտ է, որ Մանուկյանը կորցնում է ընդդիմադիր դաշտում ունեցած դիրքն ու, հիմա նման ակտիվություն ցուցաբերելով, փորձում է պայքարել ընդդիմադիր դաշտի լիդերության համար։

«Մանուկյանը փորձում է պայքարել ընդդիմադիր դաշտի լիդերության համար, սակայն չեմ կարծում՝ դա իրեն կհաջողվի, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ավելի ազդեցիկ քաղաքական գործիչ է»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ էլ կան միջոցառումներ, որոնք ընդհանրապես իմաստ չունեն ու նման միջոցառումներից մեկն էլ հենց Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանդիպումներն են, քանի որ հասարակության հետ չես կարող շփվել միայն Ազատության հրապարակում ու ընդամենը 2 ժամով․ «Հասարակությունը միայն Ազատության հրապարակում հավաքվող մարդիկ չեն՝ հասարակությունը Նոյեմբերյանից Մեղրի, Ամասիայից մինչև Վարդենիս է։ Այս իսկ պատճառով էլ Ազատության հրապարակում մի քանի ժամ մոտ 30 հոգու հետ հանդիպելուց հետո չես կարող ասել, որ հանդիպում ես հասարակության հետ»։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նման մեթոդի ընտրությունն ուղղակի ժամանակի անմիաստ վատնում է․ «Եթե այս մեթոդն օգտագործվեր 1988 թվականի փետրվարից հետո, միգուցե, մի տեղ հասկանալի լիներ, սակայն հիմա քաղաքացիների հետ շփվելու տարբեր ինստիտուցիոնալ ձևեր կան, որոնք ավելի արդյունավետ են։ Ազատության հրապարակում 2 ժամով քաղաքացիների հետ հանդիպելը որևէ մեկին որևէ բան չի տալու՝ անարդյունավետ ու անիմաստ բան է»։

Բադալյանը վստահ է՝ Վազգեն Մանուկյանի նման ակտիվացումը կընկալվի որպես ստվերային մրցապայքար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մելինե Պետրոսյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close