ԼուրերՏեսանյութ

Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք. Մարության (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել