1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

ԵՄ-ն երբեք քաղաքական կայունություն չունեցող երկրի հետ ազատ վիզային ռեժիմի չի անցնի․ քաղաքագետ

Հայաստանի Հանրապետությանը 2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը 365news.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի՝ համաձայնագրից ունեցած ակնկալիքներին, նշեց, որ համաձայնագրից մեր ակնկալիքները չպետք է կապենք համաձայնագրի կողմից տրվող իրավական հնարավորություններին, քանի որ այդ հնարավորությունները մեզ տալիս էին նաև Արևելյան գործընկերությունն ու դրանց, մոտավորապես, 5 տոկոսը Հայաստանն ընդհանրապես չի օգտագործել․ «Արևելյան գործընկերության GSP+ շրջանակներում մեզ հնարավորություն էր տրված, որն, ի դեպ, մինչև հիմա կա, 6500 անուն ապրանքատեսակ առանց մաքսազերծման արտահանել ԵՄ երկրներ։ Դա մրցունակության համար լուրջ նախադրյալներ է ստեղծում։ Մենք որևէ կերպ այդ հնարավորություններից չենք օգտվել»։

Խոսելով ոլորտային փոփոխությունների մասին՝ քաղաքագետը նկատեց, որ որպես կանոն համաձայնագրից հետո լինում են օրենսդրական և կառուցվածքային մոտարկումներ, որոնք բավականին լուրջ ու բարդ գործընթանցեր են․ «Մենք մինչ օրս իրականացրել ենք ուղղակի մեխանիկական մոտարկումներ՝ առանց հաշվի առնելու մեր երկրի առանձնահատկությունները։ Եթե մենք փորձենք մեխանիկական գործընթացից դուրս գալ ու փորձել մտնել օրգանական գործընթացի մեջ, ապա կարող ենք համաձայնագրի կողմից առաջարկվող հնարավորություններն օգտագործել։ Խնդիրն այն է, որ Հայաստանն իր համար միշտ առաջնային է համարել այն, որ կարճաժամկետ-կոմֆորմիստական տրամաբանության մեջ ինչ առաջարկվի, այն էլ կընդունվի՝ առանց իրական ու խորքային փոփոխությունների իրականացման ցանկության ու տրված հնարավորություններն իսկապես օգտագործելու ցանկության»։

Հարցին՝ արդյո՞ք հիմա ԵՄ-ն Հայաստանի հետ ազատ վիզային ռեժիմի կանցնի, Պետրոսյանը պատասխանեց․ «Հայաստանն, ըստ էության, քայլ առ քայլ դրան էր գնում, սակայն այսօր, կարծում եմ՝ ԵՄ-ն այդ հարցի շուրջ խորքային վերանայումների կգնա։ ԵՄ երկրները միգրանտների հոսքը կանգնեցնելու մեծ խնդիրներ ունեն, ու բոլորն էլ լավ հասկանում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աճելու է արտագաղթն, ու եթե քաղաքացիները ֆորմալ առումով հնարավորություն ունենան գնալ ԵՄ երկրներ, առաջին հերթին հենց այնտեղ կգնան, քան թե Ռուսաստան։ Բացի դրանից, ԵՄ-ն երբեք չի գնա վիզայի ազատականացման այն երկրների հետ, որտեղ չկա քաղաքական կայունություն»։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close