ԱշխարհԼուրեր

Բաքվում աշխատանքն է սկսել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

Ադրբեջանում հունվարի 30-ին իր գործունեությունն է սկսում Ռուս-թուրքական  մոնիտորինգային կենտրոնը: Ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

«Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն այսօրվանից սկսում է  գործունեությունը: Թուրք և ռուս զինծառայողները, որոնք ընդգրկվել են կենտրոնի աշխատանքներում, արդեն Ադրբեջանում են»,- տեղեկացրել է Դարգյախլին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել