ԱշխարհԼուրեր

Անվտանգության դաշնային ծառայությունը Բաշկիրիայում կանխել է ահաբեկչությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ և ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն: Հունվարի 22-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչական գործողությունը Բաշկորտոստանի Հանրապետությունում: Կատարված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի՝ ծնված 1995 թվականին, որն իրականացրել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա զինված հարձակման նախապատրաստում»,- հայտնել են ԱԴԾ-ում: Ահաբեկչի ինքնությունը հետաքննության շահերով չի հրապարկվում: Նրա սարքավորած թաքստոցից առգրավվել է հրազեն՝ ռազմամթերքով և ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ:

Ձերբակալվածի կապի միջոցներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգներ և նամակագրություն ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործակալների հետ, որը մերկացնում է նրա հանցավոր մտադրությունները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել