Լուրեր
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովը հունվարի 22-ին արտահերթ նիստ կգումարի: Նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:
Ազգային ժողովի արտահերթ նիստը կգումարվի ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: