1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

Արտահերթ ընտրությունների չկայացման խոչընդոտները միայն քաղաքական են․ իրավաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում էր խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Չնայած հանդիպումներ տեղի ունեցան, սակայն քաղաքական ուժերը վերջնական կոնսենսուսի չեկան։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների չիրականացման հիմնական խոչընդոտն այն է, որ ո՛չ իշխանությունները, ո՛չ 16 կուսակցությունները չեն ցանկանում գնալ արտահերթ ընտրությունների, մնացած ամեն ինչն ուղղակի դատարկ պատճառաբանություններ են․ «Իշխանությունը չի ցանկանում հանձնել իշխանությունը, իսկ հարթակի ընդդիմությունը՝ 16 կուսակցությունների ֆորմատը գիտի, որ հասարակությունը միայն բացասական վերաբերմունք ունի իր նկատմամբ ու հազիվ թե իշխանությունների միջոցով հասնի իշխանության, դրա համար նրանք փորձում են հասնել իշխանության այլ ճանապարհով»։

Իրավաբան Գևորգ Դավթյանի կարծիքով էլ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար միշտ էլ օրենսդրական ճանապարհներ կան, սակայն հարցն այն է, թե քաղաքական գործիչները ո՞ր ճանապարհն են ընտրում․ «Եթե քաղաքական գործիչները որոշում են գնալ ընտրությունների կամ պետք է իշխանության հրաժարականը, կամ կառավարությանն անվստահություն պետք է հայտնեն, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, կամ էլ կոնսենսուսի պետք է գան»։

Իրավաբանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունների չկայացման համար միայն քաղաքական խոչընդոտներ են, իրավական որևէ խոչընդոտ այս պահին չկա։

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել