1ԳլխավորԼուրերՔաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը և Կառավարությունը հստակ գիտակցում են երկրի առաջ ծառացած մարտահրավերները. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քանի որ որոշ լրատվականներ, իրենց «հավաստի» աղբյուրներին հղում անելով, գիտաֆանտաստիկ տեղեկություններ են հաղորդում «Իմ քայլը» խմբակցության այսօրվա հանդիպումից վարչապետ Փաշինյանի հետ, ասեմ, թե ինչ հարցեր ենք քննարկել։

Բնականաբար քննարկման հիմնական թեման մոսկովյան հանդիպումն էր։ Այս համատեքստում պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մեզ համար գերկարևոր խնդիր է ռազմագերիների վերադարձի հարցը։

Որպես առաջնահերթույուններ, խոսել ենք անվտանգային և տնտեսական հարցերի շուրջ՝ մատնանշելով առկա մարտահրավերները և հնարավորությունները։

Անդրադարձել ենք դատական համակարգի բարեփոխումներին, որոնց մասին այսօր բավականին մանրամասն խոսվել է նաև Կառավարության նիստի ընթացքում։

Երկրի ներքաղաքական իրավիճակը ևս քննարկվել է։ Վարչապետը ներկայացրել է մի շարք քաղաքական ուժերի հետ հանդիպումների մանրամասները, որոնք շարունակական բնույթ են կրում։

Արտահերթ ընտրություններին էլ ենք անդրադարձել։ Այս առումով մեր դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Կարող եմ վստահեցնել, որ «Իմ քայլը» խմբակցությունը և ՀՀ Կառավարությունը հստակ գիտակցում են երկրի առաջ ծառացած մարտահրավերները և գործուն քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել