ԼուրերԿարևորՊատերազմ

Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close