1ԳլխավորԼուրերՀարցազրույցՏնտեսություն

Սոթքի հանքավայրից ստացված գրեթե ամբողջ ոսկին արտահանվում է՝ ապահովելով ՀՀ արտահանման 4%-ը․ տնտեսագետ

Նոյեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀ ամենամեծ ոսկու հանքի՝ Սոթքի մի մասը մնալու է Ադրբեջանին։ Հանքի կորստով պայմանավորված տնտեսական հետևանքների վերաբերյալ 365news.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Պարոն Պարսյան, Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնիգ Գոլդ» ընկերությունը ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարի եղել է 4-րդը։ Հանքի կորուստն ու Հայաստանում այդ ընկերության աշխատանքի դադարեցումն ի՞նչ հետևանքներ կունենա։

-Նախ նշեմ, որ Սոթքի հանքավայրը գործել է ԽՍՀՄ-ի տարիներից ու մշտապես համարվել է Խորդային Հայաստանի, ապա՝ ՀՀ-ի ենթակայության տակ գտնվող հանքավայր։ Չնայած տարածքի մի մասը քարտեզներով գտնվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում ու այդ տարածքի վերջանական քարտեզագրումը չի ավարտվել, սակայն դա միշտ եղել է Հայաստանի ենթակայության տակ։ Հիմա որոշ մարդիկ ասում են՝ հանքը կարող ենք կիսել, սակայն պետք է նշեմ, որ հանքի տեխնիկատնտեսական հաշվարկներն իրականացվել են որպես մեկ ամբողջություն, ու դա նույն է, թե սեղանը կիսես երկու մասին և օգտագործես որպես սեղան՝ բնականաբար, օգտագործման ընթացքում մի շարք խնդիրներ կառաջանան։ Նույն էլ հանքի դեպքում է։ Հանքարդյունաբերությունը բավականին բարդ, շարունակական արդյունաբերական գործընթաց է իրենից ներկայացնում։

Հանքի տարածքում կան բավականին երակներ, ու շահագործող ընկերությունը, երբ որ մի երակից հանքաքար է արդյունահանում, միանաժամանակ նախապատրաստական քայլեր է անում մյուս երակից նույնպես արդյունահանելու համար։ Ամբողջ տարածքում նման գործընթանցեր են իրականացվում, ու եթե կիսես հանքը, ապա այդ շղթան կկտրվի։ Բացի դրանից, հանքի կիսումը կհանգեցնի լուրջ անվտանգային հարցերի։ Արդյո՞ք մարդիկ անվտանգ կարող են աշխատել սահմանի վրա՝ կարծում եմ՝ ոչ։ Ուղղակի շատ ու շատ խնդիրներից զերծ մնալու համար նոյեմբերի 9-ին կնքած հայտարարության մեջ պետք է հստակեցումներ լինեին։

-Հանքի շահագործումը ՀՀ արտահանման քանի՞ տոկոսն է ապահովում։

-Հանքի շահագործումից ստացված հանքաքարերը՝ մասնավորապես ոսկին, գրեթե ամբողջությամբ արտահանվում է։ Այն կազմում է մեր արտահանման 4 տոկոսը։ Սա ապահովում է մեր երկրին խիստ անհրաժեշտ արտարժույթային հոսքերը՝ մասնավորապես դոլար է գալիս այդ ապրանքի իրացման արդյունքում, ինչի խիստ կարիքն այս պահին մենք շատ ունենք։ Արտարժույթի հոսքերի նվազումը, բնականաբար, կազդի մեր տնտեսության վրա։ Բացի դրանից՝ հանքը շահագործող ընկերությունը վերջին տարիներին բավականին շատ ներդրումներ է արել, ենթակառուցվածքներ է կառուցել ու ընկերության գործունեության դադարեցումը կբերի այդ ներդրումների դադարեցմանը։

– Պարոն Պարսյան, հանքը շահագործող ընկերությունը հանդիսանում է խոշոր գործատու։ ՀՀ-ում հանքի շահագործման դադարեցումը ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հանքի հարակից շրջանում գործազրկության աճի վրա։

-Հանքը շահագործող ընկերությունը ՀՀ-ի խոշոր գործատուներից է ու այնտեղ աշխատում է գրեթե 1700 մարդ։ Այդ շրջանում նման խոշոր ձեռնարկություն ուղղակի գոյություն չունի։ Կառավարությունը, պետությունը պետք է հասկանան, որ այդ մարդիկ աշխատանք կորցնելով՝ դառնալու են կառավարության սոցիալական շահառուները, քանի որ միջինում 1500 ընտանիքի եկամտի աղբյուր է հանդիսանում այդ հանքը։

-Սոթքի հանքավայրի շահագործումից են կախված նաև Արարատի ոսկու կորզման գործարանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները։ Հանքի աշխատանքների դադարեցումից հետո ի՞նչ ճակատագիր կունենան այս գործարարնները։

-Արարատի ոսկու կորզման գործարանը հիմնականում աշխատում է Սոթքի ոսկու վերամշակման վրա՝ չնայած այլ հանքավայրերի հանքաքարերն էլ են վերամշակում: Սակայն հիմանականում իր աշխատանքը կախված է Սոթքի հանքավայրից։ Գործարարների հետագա գործունեությունը դրվում է ռիսկի տակ՝ հատկապես Արարատի ոսկու կորզման գործարարանի գործունեությունը։ Կարծում եմ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է որոշակիորեն աշխատել ինքնավար ռեժիմով, քանի որ այդքան էլ մեծ կանխվածություն չունի Սոթքից, սակայն Արարատի ոսկու կորզման գործարանը խնդիրներ կունենա։

-Պարոն Պարսյան, Սոթքի հանքավարի շահագործումը խթանում է տարածաշրջանում երկաթուղային համակարգի ակտիվ աշխատանքը։ Այս համակարգում ի՞նչ հետանքներ կունենա հանքավայրի շահագործման դադարեցումը։

-Այո, Սոթքի հանքաքարերի տեղափոխումը կարևոր նշանակություն ունի մեր երկաթուղային համակարգի համար։ Այն ապահովում է երկաթուղային բեռանափոխադրումների գրեթե 50 տոկոսը։ Եթե այդ բեռնափոխադրումները չլինեն, բնականաբար այդ երկաթուղին կունենա լուրջ ֆինանսական կորուստներ, որը պետք է լրացվի կա՛մ տրանսպորտային բեռնափոխադրումների ծախսերի պակասեցման միջոցով, կա՛մ պետք է պետությունը սուբսիդավորի։ Պետության սուբսիդավորման համար էլ պետք է հասկանանք՝ ինչ գումարների մասին է խոսքը գնում, հետո էլ հասկանանք պետությունը կարո՞ղ է սուբսիդավորել, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գոնե տրանսպորտային ծախսերը նվազագույնի հասցվեն, քանի որ ինչքան տրանսպորտային ծախսերը մեծ են, այնքան արտահանումը թանկանում է։

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close