ԱշխարհԼուրեր

Վրաստանում նոր սահմանափակումներ են մտցնում կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը նոյեմբերի 28-ից նոր սահմանափակումներ է մտցնում ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով. մասնավորապես, դադարեցվում է ռեստորանների, հասարակական տրանսպորտի, առևտրի կենտրոնների, շուկաների և ֆիթնես-ակումբների աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 25-ին ՌԻԱ Նովոստիին հաջողվել է ծանոթանալ սահմանափակումների նախագծի հետ, որը նոյեմբերի 26-ին պաշտոնապես հաստատվել է իշխանությունների կողմից:

«Ելնելով երկրում ստեղծված համաճարակաբանական իրադրությունից՝ որոշում է ընդունվել խստացնել կետ առ կետ սահմանափակումները»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել