ԱշխարհԼուրեր

Լավրովը հայտարարել է Մոսկվայի և Մինսկի գործերին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտության փորձերի մասին

ԱՄՆ-ը ևԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի և Բելառուսի ներքին գործընթացների վրա, արևմտյան առաջնորդները դա չեն էլ թաքցնում: Այդ մասին, ինչպես տեղակացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք խոսել ենք հարաբերությունների մասին, որոնք ստեղծվել են մեր երկրների և Արևմուտքի, եվրատլանտյան միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի միջև: Մենք տեսնում ենք, անկեղծ ասած, թշնամական վերաբերմունք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Բելառուսի Հանրապետության նկատմամբ: Տեսնում ենք մեր երկրների ներքին գործընթացների վրա ակտիվորեն ազդելու փորձեր, այո, իսկն ասած, արևմտյան առաջնորդները դա առանձնապես չեն էլ թաքցնում»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած բանակությունների արդյունքները:

ՌԴ ԱԳ նախարարը Մինսկ էր ժամանել նոյեմբերի 25-ի երեկոյան՝ մասնակցելու երկու երկրների ԱԳ նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել