ԱրտաքինԼուրերՔաղաքականություն

Իրանում ՀՀ դեսպանը այդ երկրի նավթի նախարարի տեղակալի հետ քննարկել է գազի և էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերը

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի միջև` հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իրանի միջև գազի և էներգետիկայի ոլորտում ծրագրերի կատարման ընթացքը և առաջիկա անելիքները։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի փոփոխությունների համաձայնեցման աշխատանքների հրատապ կազմակերպման շուրջ։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել