1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլն ավարտվել է, բայց դիվանագիտական պայքարը դեռ նոր է սկսվում. քաղաքագետ

365news.am-ի զրուցակիցը քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն է:

-Պարոն Կիրակոսյան, կխնդրեի ներկայացնել, թե նոյեմբերի 9-ից հետո միջազգային հանրությունն ինչպիսի՞ գնահատականներ է տալիս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Այսօր Հայաստանը ինչպիսի՞ պետություն է ընկալվում միջազգային հանրության կողմից։

– Միջազգային հանրության կարծիքով՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը զոհ են դարձնել ադրբեջանական հարձակմանը, որը ռազմականորեն ուղղակիորեն աջակցվում էր Թուրքիայի կողմից: Բայց այս իրավիճակում կա միայն մեկ իրական հաղթող՝ դա Ռուսաստանն է: Ռուսաստանը վերահաստատում է իր գերիշխանությունը Հարավային Կովկասում։

Լեռնային Ղարաբաղի համար Ռուսաստանի կողմից աջակցվող «խաղաղության գործարքի» հանկարծակի հայտարարումը Մոսկվայի համար իսկական հաղթանակ էր մի քանի պատճառով: Նախ, այս նոր պայմանագրի պայմանները հնարավորություն են տալիս իրագործել Մոսկվայի նպատակներից ամենակարևորը` գերիշխող ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում: Նախկինում Լեռնային Ղարաբաղում ռազմական անմիջական ներկայության բացակայությունը ղարաբաղյան հակամարտության առավել տարբերակիչ կողմերից էր, որը խիստ հակադրվում էր նախկին ԽՍՀՄ տարածքում առկա մյուս բոլոր հակամարտություններին: Այդ բացակայությունը երկարատև «զայրույթի» պատճառ էր Մոսկվայի համար։ Այս անհասկանալի նպատակի համար, որն իրականացվել է, ռուս խաղաղապահներն այժմ կարևոր նշանակություն ունեն խաղաղության նոր գործարքի վստահելիության և կայունության համար՝ դրանով իսկ Մոսկվային տրամադրելով էլ ավելի վճռական դեր տարածաշրջանում:

Ռուսաստանի շահերից բխում  նաև այն, որ Հայաստանի կառավարության նկատմամբ ունենցավ ուժեղացված լծակներ: Այժմ Ռուսաստանը կարող է այս առիթն օգտագործել և առավելագույն ճնշում գործադրելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վրա։

Ռուսական ուժեղացված լծակները ոչ միայն լավ կպահեն Հայաստանը ռուսական ուղեծրում, այլ նաև հետագայում կսահմանափակեն Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ որոնելու Հայաստանի տարբերակները և կողմնորոշումը: Այս համատեքստում Մոսկվան կարող է հետամուտ լինել ավելի խորը հայկական կախվածության, որով Հայաստանը վտանգում է իր անկախությունը՝ հետագա գրավադրմամբ և իր ինքնիշխանության մեծ մասը Ռուսաստանին հանձնելու վտանգով:

Այս ամենից զատ կարող ենք ասել, որ զինադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունը ռուսական անհատական նախաձեռնություն էր, որն այլևս դուրս էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից։ Սա միայն հուշում է, որ Մինսկի խմբի ձևաչափն ու կառուցվածքն այժմ ինքնին խաթարված են այս վերջին զարգացումներով: Այսպիսով, պարզ է, որ չնայած ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլն ավարտվել է, բայց դիվանագիտական պայքարը դեռ նոր է սկսվում:

Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտությունը դեռևս առաջարկում է իր իշխանության և ազդեցության պահպանման ամենաարդյունավետ լծակները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա, մանավանդ, որ այժմ այն ծառայում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զենքի առաջնային մատակարար, այլ նաև որպես միակ երաշխավոր «տհաճ» խաղաղության։ Բացի դրանից, Ռուսաստանը՝ որպես առանցքային արտաքին դերակատար, ընդունվում է որպես հակամարտության մեջ օրինական շահագրգիռ կողմ, հիմնականում այն պատճառով, որ ներկայումս խաղում է որպես «խաղաղապահ»:

Փաստորեն, Ռուսաստանի ռազմական, քաղաքական և դիվանագիտական ներգրավվածությունը պայմանավորված է նրա միակողմանի նախաձեռնությամբ, որը չարաշահում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միջնորդ հանդիսացող իր պաշտոնական դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Միևնույն ժամանակ, հետպատերազմյան անվտանգության և կայունության պահպանումը Ռուսաստանի համար լավ մարտահրավեր կլինի, մանավանդ որ 45-օրյա պատերազմի ընթացքում ռուսական կողմի պասիվությունն ինքնին միայն խոսում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների թուլության մասին: Ամեն դեպքում, ղարաբաղյան հակամարտությունից զատ, Հայաստանի տեսանկյունից, մի քանի տարի է, ինչ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամում են Ռուսաստանի՝ իր դաշնակցին տրված անհամաչափությամբ և անհարգալից վերաբերմունքով:

Այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն էր կամ խնդիրը, որտեղ Ռուսաստանը չէր աշխատում ընդդեմ Արևմուտքի: Տարածաշրջանում Ռուսաստանը հայտնվել է որպես առանցքային տերություն և տարածաշրջանային անվտանգության և կայունության բանալին հենց նրա ձեռքում էր: Ուստի անկախ նրանից, թե որքան դժվար էր Հայաստանի կառավարության համար ընդունել Ռուսաստանի կողմից պարտադրված «գործարքի» պայմանները և ամբողջ «ղեկավարումը» հանձնել Պուտինին, այնուամենայնիվ, Էրդողանյան Թուրքիայի սպառնալիքն այս պատերազմում համարվեց առավել մեծ վտանգ:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև սակարկությունների և առևտրի այս տեսանկյունից այժմ պարզ է, որ չնայած Ռուսաստանի՝ բարեկամներ կորցնելու և թշնամիներ ձեռք բերելու ռեկորդին, ինչը ակնհայտ է Վրաստանում, Ուկրաինայում և այլուր, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերադարձնելու միակ երաշխավորը կարող էր լինել Պուտինը:

Հայաստանում արտաքին գերատեսչության ղեկավարը փոփոխվեց։ Փաստացի այս պահին ամենաբարդը դիվանագիտական ճակատում հաղթանակ տանելն է։ Կադրերի փոփոխությունը մեզ կօգնի՞ հաղթանակ գրանցել դիվանագիտական ճակատում։

-Ղարաբաղի համար պատերազմն այժմ ավարտվել է միայն ռազմաճակատում: Բայց հանուն ապագայի և Արցախի անվտանգության պատերազմը այժմ նոր, ավելի բարդ փուլ է մտնում դիվանագիտական ճակատում: Չնայած անհասկանալի է մնում հայկական դիվանագիտության ղեկավարության փոփոխության պատճառը, միանշանակ կարող ենք ասել, որ նախկին արտգործնախարար Մնացականյանի կորուստը հետընթաց է վտանգավոր ժամանակաշրջանում, բայց միևնույն ժամանակ նոր արտգործնախարար Այվազյանն ունի լավ դիվանագիտական փորձ և նա չպետք է թերագնահատվի:

-Մոսկվայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, որտեղ քննարկվել է Արցախի հարցի հետագա բանակցային գործընթացը։ Ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է բանակցություններին մասնակցել, թե՞ մենք անկախ մեր ցանկությունից նոյեմբերի 9-ից հետո «դուրս մղվեցինք» բանակցային գործընթացից:

-Այո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակո Հայաստանը դուրս է մղվել բանակցային գործընթացից: Սակայն, այն փաստը, որ Արցախի՝ ադրբեջանական կողմին չանցնող տարածքների «կարգավիճակի» համար հստակություն չկա և դա անտեսվել է ավելի վաղ բանակցություններում, հիմա դա նշանակում է, որ նախ՝ Հայաստանը պետք է ամեն գնով  ընդգրկվի բանակցային գործընթացում, և երկրորդը, որն ամենակարևորն է՝ Արցախը պետք է ընդգրկվի հետագա բանակցային գործընթացներում:

– Ըստ Ձեզ՝ հնարվո՞ր հետագա բանակցային գործընթացում քննարկվի է Արցախի կարգավիճակի հարց:

-Դիվանագիտական «ճակատամարտը» բարձր մակարդակի պայքար է ՝ նշանակալից հետևանքներով: Այս «ճակատամարտ»-ն է որոշելու Արցախի ապագան և այնտեղի բնակչության պաշտպանության հարցը: Հիմա մեր իրական մտահոգությունը պետք է լինեն այն կետերը, որոնք պայմանագրով նախատեսված չեն կամ շեշտված չեն: Օրինակ՝ հենց Արցախի «կարգավիճակի» հարցը, որի վերաբերյալ հստակություն չկա: Հետագա բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության կողմ պետք է ամեն կերպ ներառվեն Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչները: Հակառակ դեպքում հետագա բանակցային գործընթացում Արցախի ցանկացած բացառումը միայն խարխլում է այս համաձայնագրի տևողությունն ու կայունությունը:

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել