ԼուրերԿարևորՊատերազմ

Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները. խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Որոնողական աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 17-ին՝ մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել