Լուրեր

Ավստրալիայի հայ համայնքը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման պահանջով փակել է Հարբոր կամուրջը

Ավստրալիայի հայ համայնքն Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի դատապարտման պահանջով փակել է Սիդնեյի Հարբոր կամուրջը:  Այս մասին հայտնել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Հայաստանի դրոշներով բազմաթիվ մեքենաների ակցիայի արդյունքում կաթվածահար է եղել Հարբոր կամրջի երթևեկությունը:

Ավստրալիայի հայ համայնքի անդամները պահանջել են դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և գործուն քայլեր ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել