ԱշխարհԼուրեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել. Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,- ասել է նախարարը:

«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,- ընդգծել է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը շարունակել է լրագրողի կողմից հնչեցված այն հակամարտությունների ցուցակը, որոնց լուծմանը հնարավոր չէ հասնել առանց ՌԴ-ի. Լիբիայի, Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների հիշատակմանը ի պատասխան նախարարը հավելել է՝ «Բելառուսը, Հարաստան-Ադրբեջանը, Վենեսուելան…»: Դրա հետ մեկտեղ Մաասը նշել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել