ԼուրերԿարևորՏեսանյութ

Իսրայելական ՕՄՈՆ-ը ձերբակալել է հայկական հայ համայնքի՝ ի աջակցություն Արցախի ցույց անող հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին (տեսանյութ)

Իսրայելի տարբեր քաղաքներում բնակվող հայերն այսօր ավտոերթ էին նախաձեռնել, որը պիտի ավարտվեր Երուսաղեմ քաղաքում: Իսրայելի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, իմանալով այդ մասին, հայերի խաղաղ ցույցից հետո հարձակվել են հայերի վրա, բարձրացել հայերին պատկանող մեքենաների վրա, կորտել ու փչացրել հայկական դրոշով զարդարված մեքենաները, իրենց ձեռքին եղած փայտերով հարվածել Իսրայելում բնակվող հայերին:

Իսկ երբ իսրայելական ՕՄՈՆ-ն էր տեղ հասել, ադրբեջանցիները, իրենց ազգային լավագույն ավանդույթների համաձայն, դիմել էին փախուստի: Առջևում էլ մեքենաներով փակել էին հայերի երթը:

Այս պահին Իսրայելի ՕՄՈՆ-ի ներկայացուցիչները ձերբակալություններ են իրականացնում փողոցային անկարգությունների սիրահար ադրբեջանցիների շրջանում և փորձում են բացել ճանապարհը երթևեկության համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել