ԱշխարհԼուրեր

ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել Է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտնել է, որ հրաժարվել է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից Արևելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների լույսով: «Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- հայտնել է նա: Հունաստանը և Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:

Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել Է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, սակայն Թուրքիան հայտարարել Է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով Է դուրս եկել Անթալիայի նավահանգստից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել