ԼուրերԿարևորԿարծիքՆերքինՔաղաքականություն

Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա. Իոաննիսյան

«Իրավական ուղի» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա և այլն… Բացատրեմ, թե ինչպես։

Դատելով ընտրակաշառք բաժանողին` մենք նվազեցնում ենք հետագայում դրա կրկնման վտանգը։ Ընտրակաշառքը ընտրակեղծարարության տարատեսակ է։ Իսկ ընտրությունները կեղծում են, որ մի խումբ անձանցով տիրանան ժողովրդի բարիքներին։

Եթե ապագայում ընտրությունները չկեղծվեն, ապա ժողովրդի բարիքները կմնա ժողովրդին։

Դրա համար ընտրակեղծիքներով զբաղվողները պետք է դատվեն, որ այդ ճանապարհով այլևս ժողովրդի բարիքներին չտիրանան»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close