ԱրտաքինԼուրերԿարևորԿարծիքՔաղաքականություն

Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով ուժեր է կուտակում, հավելելով, որ ՀՀ զինված ուժերը հնարավոր բոլոր միջոցներով հետևում են այդ շարժերին։

Սպասելի գործընթացներ են, որոնք բխում են Ադրբեջանից, Թուրքիայից հնչող հայտարարությունների ու գործողությունների տրամաբանությունից։

Ադրբեջանի շարժերն ու կուտակումները հատկապես տարածաշրջանում ստեղծված իրադրության պայմաններում միանշանակ կարելի է որակել որպես սադրանք։

Ի դեպ, այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները, որոնք գործուն միջոցներ չեն ձեռնարկում՝ սադրանքներն ու հնարավոր ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ»։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել