ԻրավունքԼուրեր

Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն դանակահարելու համար

2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Հարժիս գյուղում մարդ է դանակահարել: Այս մասին տեղեկասցնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նույն օրը` ժամը 20:00-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ թուլակողի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարժիս բնակավայրի 33-ամյա  բնակիչը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը, 2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 18:40-ի սահմաններում, իր տան դիմացի ճանապարհահատվածում անձնական բնույթի հարցի համար, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 33-ամյա համագյուղացու կրծքավանդակի շրջանին` վերջինիս դիտավորությամբ պատճառելով  կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել