ԱշխարհԼուրեր

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Պաշտոնակալության արարողությանը հրավիրվել էր մի քանի հարյուր մարդ:

Նրանց թվում էին բարձրագույն պաշտոնատար անձինք, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ և Հանրապետության խորհրդի անդամներ, պետական մարմինների և կազմակերպությունների, տեղական գործադիր և կարգադրիչ մարմինների, հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, գիտության, մշակույթի և սպորտի գործիչներ:

Բելառուսի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան նախագահը պաշտոնն ստանձնում է երդում տալուց հետո: Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն: Այնուհետև նա ստորագրել է երդում տալու ակտը, ինչից հետո Բելառուսի Ընտրությունների և հանրապետական հանրաքվների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի հավաստագիրը: Ինչպես հաղորդվել է, պետության ղեկավարի ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը: Ամբողջությամբ վերցված երկրում ընտրություններին մասնակցությունը կազմել է 84,28 տոկոս, հաղորդել է ԲԵԼՏԱ-ն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close