ԼուրերԿարևորԿարծիքՆերքինՏնտեսությունՔաղաքականություն

Այսօրվա կառավարության տնտեսական բլոկն ի վիճակի չէ խոշոր ներդրումային ծրագրեր մշակել ու դրանց շուրջ բանակցել ամերիկյան կողմի հետ. տնտեսագետ

Հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհուրդը ստեղծվել է նախորդ իշխանությունների կողմից, և այդ խորհդի նպատակն էր զարգացնել հայ-ամերիկյան գործարար կապերը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստին:

Պարսյանն նշեց, որ ցավոք սրտի, այդ հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների համաձայնագրի հնարավորություններից մենք առ այսօր ամբողջ ծավալով չենք օգտվել:

Տնտեսագետն ընդգծեց, որ տեղի ունեցած նիստը պայմանագրից բխող քայլ էր և իր օրակարգը, ըստ էության, ուղղված չէր մեծ ներդրումային հեռանկարների իրագործմանը:

«Պետք է նշեմ, որ օրեր առաջ ԱՄՆ պետդեպարտամենտն էր զեկույց հրապարակել, որի շրջանակներում անդրադարձել էր հայ-ամերիկյան ներդրումային խոշոր նախագծերին՝ Որոտանի ՀԷԿ-ին և «Լիդիան»-ին: Զեկույցում նշվում էր, որ ՀՀ-ի դատական համակարգը և իշխանությունները չեն ապահովել համապատասխան ներդրումային միջավայր և օրենքի գերակայությունը չի գործել՝ մատնաշելով, որ Ամուլսարի շահագործման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթն իրենք ունեն, սակայն չեն կարողնում շահագործել»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ չնայած հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների խորհրդի նիստի օրակարգը չի հրապարակվել, սակայն ինքը վստահ է, որ պետդեպարատամենտի զեկույցում մատնանշված խնդիրները քննարկվել են, ու հայկական կողմը լավ դիրքերից չի հանդես եկել:

Պարսյանն իր խոսքում նշեց, որ հայ-ամերիկյան առևտրի և ներդրումների համաձայնագիրի ներուժն ամբողջապես օգտագործելու պարագայում այն Հայաստանին համար հասանելի կդարձնի ամերիկյան տեխնոլոգիաները, ամերիկյան ֆինանսական միջոցները, որոնց կարիքն այս ճգնաժամային իրավիճակում Հայաստանը շատ ունի. «Այսօրվա կառավարության տնտեսական բլոկը ի վիճակի չէ խոշոր ներդրումային ծրագրեր մշակել, քննարկել ու դրանց շուրջ բանակցել ամերիկյան կողմի հետ»:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close