Լուրեր

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից, սակայն այս պահին այլ մանրամասներ չհայտնեցին:

Մեր տեղեկություններով` ենթադրյալ չարաշահումները կատարվել են ԵՊՀ հիմնադրամից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել