Լուրեր

Դժվարին կացության մեջ են հայտնվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի կարտոֆիլագործները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Բավական դժվարին կացության մեջ են հայտնվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները: Այս տարի կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի էժան է՝ 30-50 դրամի սահմաններում, որը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլև նույնիսկ չի փակում կատարված ծախսերը` ֆերմերներին զրկելով ապրուստի նվազագույն միջոցներից:

Նախորդ տարիներին Հայաստանից կարտոֆիլը արտահանվում էր նաև հարևան Վրաստան, մինչդեռ այս տարի հույսը միայն տեղական շուկան է, որը չի կարող յուրացնել նման ծավալներ:

Գյուղացիները հասկանում են, որ պետական աջակցության վրա ևս հույս դնել չի կարելի, որովհետև պետությունը շոշափելի աջակցություն չտրամադրեց նույնիսկ գարնանային կարկտահարությունից տուժած համայնքներին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել