ԼուրերԿարևոր

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք:

Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ Մաճկալաշեն գյուղերից են, Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 272 փորձանմուշի հետազոտություն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել